Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն

Հիմնադրվել է 1997թ. որպես Նոր Նորքի  <<Ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակույթի կենտրոն>>, 2009թ. վերափոխվել<<Ուսումնամեթոդական, գիտարտադրական կենտրոն>> ՀՈԱԿ-ի:
Դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված և հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով:
Կենտրոնի կազմում գործում են 12 խմբեր, որոնցում սովորում է 395 աշակերտ:
Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական և գիտա-արտադրական բաժիններից:
Ուսումնամեթոդական բաժնի ճյուղերն են` <<Անահիտ>> հայկական ժողովրդական գործիքների երգի-պարի համույթ, հայկական ժողովրդական պարերի խումբ (I,II),<<Գետաշեն>> դհոլի համույթ, հագուստի մոդելավորում և գոբելեն, նկարչություն, շախմատ, դեկորատիվ կիրառական արվեստ-խեցեգործություն, կահույքագործություն, քարի մշակում, մրգաչրերի պատրաստման և ձևավորման խումբ, մրգերի և բանջարեղենների ձևավորման խումբ (կարլինգ):
Գիտաարտադրական բաժնում կատարվում են` հասարակական նոր տիպի աղբարկղերի նախագծի, նախահաշվի և փորձանմուշի պատրաստում, ներքին այրման շարժիչի բոլոր լիսեռների նոր տիպերի նախագծում, նախահաշվում, նոր մոդելի պատրաստում, փայտի փորագրության մեխանիզացված սարքավորման պատրաստում:

Տնօրեն` Մեսրոպ Վարդանյան
Հասցե` Նոր Նորքի 6-րդ զ., Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք
Հեռ.` 66-35-82
Էլ. փոստ` gitart@mail.am

Նոր Նորքի "Էլիտա" հեղինակային միջնակարգ դպրոցը դարձավ 15 տարեկան

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում գործող "Էլիտա" հեղինակային միջնակարգ դպրոցի 15-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որն իրականացվեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցի դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Էրեբունի-Երևան տոնի շրջանակներում դպրոց այցելած Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի պատվիրակության կազմը, դպրոցի բարեկամներ և այլ հյուրեր:
Դպրոցի ծննդյան հանդիսավոր արարողության մեկնարկն ազդարարվեց ՀՀ հիմնի հնչյուններով: Տոնական ծրագրին զուգահեռ ելույթ ունեցան կրթօջախի հիմնադրման ակունքներում կանգնած մանկավարժները, ովքեր արժևորեցին դպրոցի անցած 15-ամյա ճանապարհին ունեցած ձեռքբերումները:

Դպրոցակերտման գործին ձեռնամուխ եղած նվիրյալների շնորհիվ "Էլիտա" հեղինակային միջնակարգ դպրոցը ոչ միայն կայացել, այլև լուրջ հեղինակություն է վայելում հանրության շրջանում:
Հոբելյանական արարողությունը տոնական ցերեկույթ լինելուց բացի աշխատանքերի ու արդյուքների մի յուրօրինակ համագումար էր, որն ամփոփվելով ու ընդհանրացվելով՝ ընդգծում էր կրթօջախի դիմագիծը:
Իրենց պարային, երաժշտական կատարումներով ու անկեղծ բեմախաղով աշակերտները ներկաներին տեղափոխեցին "Էլիտա"-ի յուրօրինակ միջավայր, որը լի է հրաշքներով, ուր գիտելիքը մարդկայնությամբ է համեմված և լույս է առկայծում:
Կրթօջախին շնորհավորեցին նաև Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները՝ ավարտին փոխանակվելով հուշանվերներով:

Նկարները՝ այստեղ

Էրեբունի-Երևան տոնը Նոր Նորքում վաղ առավոտյան

Նոր Նորք վարչական շրջանում Երևանի ծննդյան 2795-ամյա հոբելյանի առթիվ վաղ առավոտից տոնական զարդարված ջրցան մեքենաները լվանում ու մաքրում էին փողոցները: Երիտասարդ ակտիվիստների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ՀՀ ԱԻՆ աշխատակիցների ուժերով լվացվեցին նաև Նոր Նորքի խորհրդանիշեր Գայի և Հայկի արձանները:
Նկարները՝ այստեղ








Նոր Նորքը Էրեբունի-Երևան տոնակատարությանը 2795

Քաղաքամայր Երևանի ծննդյան 2795-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված տոնակատարությանը միացել էին նաև Նոր Նորքի ներկայացուցիչները՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները, երիտասարդ ակտիվիստներ ու բազմաթիվ նորնորքցիներ:
Քաղաքապետարանի շենքի բակում՝ 15 համարին հատկացված տարածքում, նորնորքցիները ներկայանում էին կարմիր գլխարկներով՝ տոնական ուրախ երանգ հաղորդելով բազմությանը:
Հանդիսավոր արարողությունից հետո Նոր Նորքի ներկայացուցիչները միացան տոնական շքերթին, որը օրվա խորհրդին համահունչ երաժշտության գեղեցիկ հնչյունների ներքո շարժվեց դեպի հանրապետության հրապարակ:
Տոնական քաղաքում տեղակայված գեղեցիկ բեմահարթակներից մեկում ելույթ ունեցան նաև Նոր Նորքի գեղարվեստական խմբերը՝ Մշակույթի կենտրոնի "Նանե" պարախումբն ու Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցի սաները:
Մեր սիրելի Երևանի տարեդարձն իր շուրջն էր համախմբել հազարավոր հայերի ու արտասահմանից ժամանած հյուրերի, ովքեր միանալով մեր համահայկական տոնին՝ մեզ հետ միասին նշում էին մեր հինավուրց մայրաքաղաքի հոբելյանական արարողությունը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄԵՐ ՍՐՏԻ ՈւՂԵԿԻՑ...

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի գեղարվեստական խմբերը էրեբունի Երևան տոնախմբությանը


Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի շրջակայքում այսօր մեկնարկեցին Երևանի ծննդյան 2795-ամյակին նվիրված միջոցառումները: Կազմակերպված գեղեցիկ ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի դիմաց տեղակայված բեմահարթակում իրենց գեղեցիկ կատարումներով ներկաներին ու մայրաքաղաքի բազմահազար հյուրերին ողջունեցին վարչական շրջանների գեղարվեստական խմբերը: Նոր Նորք վարչական շրջանը ներկայացրեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի Վահագն դհոլահարների անսամբլը, Ջի Էմ Մաքս պարային համույթը, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Մեր հնամյա, բայց նորօրյա քաղաքին Նոր Նորքի բարձունքից բերելով շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ՝ նորնորքցիներն իրենց տոնական կատարումներով բարձր տրամադրութուն ու ժպիտների հրավառություն տարածեցին ամենուր:
Մեր հարազատ մայրաքաղաքի հոբելյանական հանդիսությունները շարունակվում են: Հրավիրում ենք բոլորին միանալու նաև հոկտեմբերի 12-ին կայանալիք տոնակատարությունների շքերթին. միասինք նշենք մեր սրտի ուղեկից Երևանի ծննդյան տարեդարձը, տոն, որը համայն հայությանն է:

Նկարները՝ այստեղ

Ուկրաինայի պատվիրակությունը Նոր Նորքում

Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում քաղաքամայր Երևանում հյուրընկալված Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի պատվիրակության կազմում էին նաև Նոր Նորքի հ. 135 դպրոցի քույր դպրոց հ. 85 դպրոցի ներկայացուցիչները:
Ամենամյա ավանդույթի համաձայն՝ դպրոցները փոխայցելություններով ծանոթանում են միմյանց կրթամշակութային արժեքներին, փոխանակվում փորձով և հաղորդակցվում ազգային յուրահատկություններին:
Երևանի ծննդյան հոբելյանի առթիվ մայրաքաղաքում հյուրընկալված Գոլոսեևսկի շրջանի պատվիրակության կազմով Գոլոսեևսկի հ. 85 դպրոցի ներկայացուցիչները այցելեցին Գագիկ Ստեփանյանի անվան կրթօջախ, որտեղ հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, հայ-ուկրաինական երգ ու պարով և տոնական բարձր տրամադրությամբ:
Ներկաների կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցական խորհրդի անդամներ և այլ հյուրեր:
Քահանայի օրհնությանը, Հայաստանի և Ուկրաինայի հիմնի հնչյուններին հաջորդեցին հայ-ուկրաինական երգն ու պարը, երկրների ու դպրոցների ներկայացուցիչների ելույթները: Այնուհետև հյուրերը շրջեցին դպրոցի դասասենյակներով, որոնցից մեկում աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ՝ նվիրված դպրոցի շրջանավարտ, Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի հիշատակին:
Միջոցառումն ամփոփվեց խորհրդանշական ծառատունկով: Հ. 135 դպրոցի ձախակողմյան հատվածի հարակից լանջում հյուրերը տնկեցին անվանական ծառեր՝ ամրագրելով օրվա խորհուրդը, որպեսզի սկիզբ դրված բարեկամությունը արմատներ ձգի ու հետզհետե ամրանալով՝ հանգեցնի բեղմնավոր արդյունքի:
Նկարները՝ այստեղ

Ուսուցչի օրվա առթիվ այցելություն Նոր Նորքի տարեց մանկավարժներին

Ուսուցչի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները միասին այցելեցին վարչական շրջանում բնակվող տարեց մանկավարժներին՝ շնորհավորելով, ծաղիկներ և հուշանվերներ հանձնելով նրանց:
Հաճելի այցելությունը արժևորված ու գնահատված լինելու զգացումով էր համակել մանկավարժներին: Հարազատ գործընկերների հետ հանդիպումը շատերին տեղափոխեց հիշողությունների գիրկը՝ ապրեցնելով հուզմունքի և ուրախության հրաշք րոպեներ:
"Կյանքում բոլոր լուսե մարդկանց Ուսուցիչ անունն են միշտ տվել"... "Հանճարն անգամ, ուսուցիչ է ունեցել"... Պատահական չէ, որ ուսուցչի մասնագիտական տոնը գիտակրթական մնայուն արժեքներ արարող հայերիս ամեն անգամ խոնարհումի ազնիվ զգացումով է համակում՝ վերստին առիթ տալով արժևորելու այն լուսավոր մարդկանց առաքելությունը, որոնց Ուսուցիչ ենք կոչում:
Շնորհավո՛ր տոնդ, հայ դպրության ջահակիր:

Նկարները՝ այստեղ

Գրադարանավարի օրը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում երեկոյան

Նոր Նորք վարչական շրջանում գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էր նաև Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված տոնական երեկույթը ժողգործիքների անսամբլի, դհոլահարների համույթի և ազգային երգ ու պարի գեղեցիկ համադրությամբ: Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնի գեղարվեստական խմբերը ժողովրդական երաժշտության գեղեցիկ հնչյուններով տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Նոր Նորքի կենտրոնական գրադարանում հյուրընկալված գրողներն ու մտավորականները, արվեստասեր ընթերցողներն ու գրադարանավարները հաճելի առիթ ունեցան հիանալու ազգային երգ ու պարով, ժողգործիքների անսամբլի սիրված կատարումներով՝ ապրելով տոնական օրվա բերկրանքը
Նկարները՝ այստեղ

Գրադարանավարի օրվա միջոցառումները Նոր Նորքում 2013

Նոր Նորք վարչական շրջանում գրադարանավարի օրվա միջոցառումները մեկնարկեցին Նոր Նորքի կենտրոնական գրադարանի նոր մասնաճյուղի բացմամբ:
8-րդ զանգվածի հ. 118 մանկապարտեզի հարակից տարածքում տեղակայված մասնճյուղի բացման հանդիսավոր պատիվը վերապահված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին և կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանին:
Նոր Նորքի ծայրամասային, բայց խիտ բնակեցված զանգվածում գրադարանի հիմնումը հույժ կարևոր և նպատակային էր՝ նոր սերնդին կրթելու, դաստիարակելու և գիտության ճանապարհով ուղղորդելու տեսանկյունից:
Հյուրերի կազմում էին բազմաթիվ մտավորականներ, գրողներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ և ընթերցողներ: Տոնական արարողությունը շարունակվեց Նոր Նորքի կենտրոնական գրադարանում, որտեղ կազմակերպվել էր գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով գրադարանավարի օրվա առթիվ՝ արժևորեց գրքի դերը սերնդակրթության՝ մեր վաղվա լուսավոր օրվա կերտման գործում:
-Գրքի հանդեպ սերը և նվիրվածությունը սերմանում են ուսուցիչներն ու գրադարանավարները, ուստի նրանք մեր գալիքի կերտման կարևոր դերակատարներն են՝ լույսի տարածման ազնիվ մշակները, - հավելեց Արմեն Ուլիխանյանը:
Նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար գրադարանի լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ տնօրեն Նազենի Արզումանյանն արժանացավ վարչական շրջանի ղեկավարի պատվոգրին:
Ուշագրավ էր նաև գրադարանավարի օրվա առթիվ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատրաստած անակնկալը՝ գրապահարանի տեսքով թեմատիկ տորթ հայ հեղինակների հատորներով: Տոնական օրվա առթիվ գրադարանի բարեկամներն ու ընթեցողները ևս անակնկալ նվերներ էին պատրաստել: Միջոցառումները կշարունակվեն մինչ ուշ երեկո՝ իրենց շուրջ համախմբելով բազմաթիվ ընթեցասերների:

Նկարները՝ այստեղ

Այցելություն Նոր Նորքի ամենատարեց բնակչին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը տարեցների միջազգային օրվա առթիվ այսօր այցելեց Նոր Նորքի ամենատարեց բնակիչ Արշալույս Իսահակյանին:
99 տարեկան բնակչի և նրա ընտանիքի անդամների համար վարչական շրջանի ղեկավարի այցը սպասված ու հաճելի անակնկալ էր. զրուցելով տարբեր թեմաների շուրջ՝ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը տարեց նորնորքցուն առաջնահերթ առողջությություն մաղթեց՝ հանձնելով նրան դրամական նվեր:
Նկարները՝ այստեղ