Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 18.09.2013

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին թեժ գծերով ստացած հաղորդագրությունների լուծման ընթացքի վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Խորհրդակցությանն առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց աղբահանության, առկա ավտոթափքերի հեռացման և մաքրության պահպանման շուրջ առավել կենտրոնացված քայլերի ձեռնարկմանը:
Ի պատասխան նախորդ շաբաթ ստացած հանձնարարականի՝ զեկուցվեց, որ որոշ գետնանցումների կարգավիճակի վերաբերյալ կատարվել են համապատասխան դիտարկումներ և առկա են առաջարկներ:
Ոռոգման ցանցի ընդլայնման վերաբերյալ ևս հստակ առաջարկներ ու կառուցողական լուծումներ առաջադրվեցին:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են խոտհնձման, լուսատուների վերականգնման, մայթեզրերին և հենապատերին գոյացած կանաչի մաքրման, տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:
Անկախության օրվա և Էրեբունի-Երևան համահայկական տոնակատարություններին պատշաճ պատրաստվելու վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը նորարար լուծումներ ներկայացրեց: Տոնակատարությանն ընդառաջ՝ հանձնարարվեց ձևավորման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում, ներկայացնել իրականացվող միջոցառումների ժամանակացույցը:
Նկարները՝ այստեղ

Գիտելիքի օրը Նոր Նորք վարչական շրջանի կրթօջախներում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Նոր Նորքի կրթօջախներում Գիտելիքի օրվա տոնական միջոցառումներին հյուրընկալվեցին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների ներկայացուցիչները՝ շնորհավորելով և ներկաներին հաղորդելով Արմեն Ուլիխանյանի ուղերձը:
Տոնական տրամադրությունն իշխում էր Նոր Նորքի ուսումնական հաստատություններում՝ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական կրթօջախներում, Անանիա Շիրակացու անվան ճեմարանում. ամենուրեք կազմակերպվել էին օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ:
Ժպիտներ, հուզմունք, սպասումներ և ապագայի հանդեպ մեծ հավատ... զգացողությունների այս ծաղկաբույլն առկա էր յուրաքանչյուր կրթօջախում:
Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթում ենք ուսումնագիտական և կրթամշակութային նվաճումներով լեցուն արգասավոր տարի:
Նկարները՝ այստեղ