Տոնական ցերեկույթ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել էր տոնական ցերեկույթ՝ արժևորելու անցած ճանապարհը, գնահատելու առկա ձեռքբերումներն ու լավատեսությամբ քայլելու առաջ: 
Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք:
Միջոցառումը կատարած աշխատանքների յուրօրինակ հաշվետվություն էր: Շրջելով նորոգված ընդարձակ սրահով՝ հյուրերը ծանոթացան կրթօջախի միջազգային բնագավառում ունեցած հաջողություններին և ապագա ծրագրերին, իսկ դահլիճում ազգային, ռազմահայրենասիրական ոգին էր թևածում: 
ՀՀ պաշտպանության նախարարը իր ելույթում հատկապես արժևորեց ճեմարանի վարած գործելաոճը՝ միտված նոր սերնդին կրթելու հերոսական ոգով, ձևավորելու պետական մտածելակերպով, համակողմանի կրթված, մրցունակ շրջանավարտներ:
Ներկաներին Երևանի քաղաքապետի ուղերձը հաղորդեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ընգծելով, որ վաղվա կայունության հուսալի հենասյունը կրթված ու զարգացած նոր սերունդն է:
Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական խոսք ուղղեց ներկաների նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ աշակերտներին մաղթելով բարձր առաջադիմություն, իսկ նրանց կրթելու առաքելությունը պատվախնդրորեն ստանձնած հայ մանկավարժներին՝ հաջողություններ իրենց պատասխանատու և ազգանվեր աշխատանքում:
Միջոցառումն ուղեկցվեց կրթօջախի տաղանդաշատ սաների գեղարվեստական կատարումներով՝ ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը:
Հյուրերը եղան նաև Շիրակացու անվան ճեմարանի հիմնանորոգված ճաշասրահում և ճեմարանականների հետ միասին օգտվեցին նրանց ամենօրյա սննդից:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի 9-րդ զանգվածի բարեկարգված զբոսայգին

Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի զբոսայգին (N197 հիմնական դպրոցի և 101 շենքի հարևանությամբ) ևս ներառված էր 2013թ. բարեկարգման ծրագրում:
Բնակիչների համար սիրելի վայրերից մեկը դարձած զբոսայգին ամբողջովին սալիկապատվել է, համալրվել է դեկորատիվ բույսերով ու հարմարավետ նստարաններով:
Այգու նոր ու ժամանակակից տեսքը, ծառախիտ և կանաչազարդ միջավայրը, հարմարավետ խաղային ատրակցիոնները հրաշալի միջավայր ու գեղեցիկ ժամանց են ապահովում բազմաթիվ մեծ ու փոքր նորնորքցիների համար:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 29.08.2013

Օգոստոսի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 19 բնակչից ներկա էր 16 բնակիչ:
8 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
4 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. համապատասխան աշխատանքի առկայության դեպքում բնակիչները կտեղեկացվեն:
4 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնցից մեկը վերաբերում էին ցայտաղբյուրի ապամոնտաժմանը, մյուսը ճարտարապետական հարց էր, երրորդը բարեկարգման հետ կապված խնդիր էր, իսկ չորրորդը նկուղի հետ կապված վիճելի հարց էր: Հարցերը տեղում կուսումնասիրվեն, ապա՝ կտրվի համապատասխան լուծում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14: 00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի դպրոցները` Գիտելիքի օրվան ընդառաջ (բարեկարգման աշխատանքներ)

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ վարչական շրջանի դպրոցներում նոր ուսումնական տարին պատշաճ դիմավորելու համար կազմակերպվել և իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:
Նախապես տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ծանոթանալով ուսումնական հաստատությունների ղեկավարների բարձրացրած հարցերին՝ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ բոլոր դպրոցներին տրամադրվեցին ներկեր, որոշներին՝ ապակիներ, իսկ սան մաքրման ծառայությանը հանձնարարվեց մինչև ուս. տարվա մեկնարկը կազմակերպել ուսումնական հաստատություններում առկա աղբի տեղափոխումը, ինչպես նաև տոնի նախօրեին ջրցան մեքենաներով լվանալ դպրոցների բակային տարածքը:

Աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են:
Նկարները՝ այստեղ

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 27.08.2013



Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:  
Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ թեժ գծերով ստացված հաղորդագրությունների և նախորդ հանձնարարականների ընթացքի վերաբերյալ: Հանձնարարվեց Գիտելիքի օրվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ տանել ուսումնական հաստատությունների հարակից տարածքները բարեկարգելու, ցանկապատերի ներկման աշխատանքները կազմակերպելու և տոնական օրվա շրջայցի կազմակերպչական հարցերը կարգավորելու ուղղությամբ: Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են Նոր Նորք վարչական շրջանի որոշ մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքները:  
Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել կանաչապատման ու ծաղկապատման շարունակական աշխատանքների ընթացքը՝ ներգրավվելով նոր տարածքներ: Զեկուցվեց, որ առանձնահատուկ հսկողության տակ են նաև տնտեսվարող սուբյեկտների հարակից տարածքների պահպանությունն ու բարեկարգումը. անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատասխանատվության միջոցներ:  
Հանձնարարվեց ուշադրության ներքո պահել նաև վնասված եզրաքարերի փոխման ու ներկման ընթացքը. Զեկուցվեց, որ շարունակական ընթացքի մեջ են վնասված լուսատուների վերականգնման, նկարազարդման, մայթերից ու եզրաքարերից կանաչ մոլախոտերի հեռացման աշխատանքները:  
Վարչական շրջանի ղեկավարի հետևողական ուսումնասիրությունների արդյունքում կատարված որոշ լուսանկարներով հստակ հանձնարարականներ տրվեցին արձանագրված թերությունները հստակ ժամկետներում շտկելու վերաբերյալ:  
Նկարները՝ այստեղ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ հանդիպում դպրոցի տնօրենների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը օգոստոսի 22-ին հանդիպեց Նոր Նորքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին հատկապես հարակից տարածքների բարեկարգմանը և Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվելիք միջոցառումների պատշաճ կազմակերպմանը: Վարչական շրջանի ղեկավարը իրազեկվեց դպրոցի տնօրեններին հետաքրքրող անհատական որոշ խնդիրներին՝ աջակցություն հայտնելով հնարավորինս նպաստելու և օժանդակելու առկա հարցերի արդյունավետ կարգավորմանը:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 22.08.2013

Օգոստոսի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 11 բնակչից ներկա էր 10 բնակիչ:
2 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
2 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով, երկուսին էլ համապատասխան աշխատանքի առկայության դեպքում կտեղեկացվի:
2 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնք վերաբերում էին շենքի բակում նստարան տեղադրելու և բակի հենապատը վերականգնելու խնդրին: 2 հարցերին էլ տրվել է լուծման դրական ընթացք:
3 բնակիչ դիմել էին առաջինը՝ բնակտարածքի հատկացման, երկրորդը՝ անձնական, իսկ երրորդը համատիրության պարտքերի նվազեցման խնդրանքով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14:00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի հուշարձանները պատկան մարմինների ուշադրության կենտրոնում են

Նոր Նորքի 5-րդ զանգվածում` սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ շուրջ 5 տարի առաջ տեղադրվեց հուշարձան` նվիրված Սոչիի մոտ տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակին: Թեև որոշ բնակիչների անտարբեր ու անհարգալի վերաբերմունքի արդյունքում հուշարձանը պատվել էր մի շարք անիմաստ ու անտեղի գրություններով, այդուհանդերձ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անմիջական հանձնարարությամբ և հետևողական վերահսկողությամբ այսօրինակ հուշարձանների մաքրության և պահպանության գործը մշտական ուշադրության կենտրոնում է: Հուշարձանը լվացվել է, մաքրվել անիմաստ գրություններից և բերվել է պատշաճ տեսքի:
Նկարները՝ այստեղ

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 21.08.2013

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ բնակչության կենսապահովման տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աշխատանքների և շրջակա տարածքի բարեկարգմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Զեկուցվեց, որ ավարտվել են Թոթովենցի փողոցին հարող այգու լուսավորման աշխատանքները, շարունակական ընթացքի մեջ են ցանկապատերի ներկման, նկարազարդման, բացօթյա առևտրի կանոնակարգման, գեղարվեստական ծաղկապատման, հուշարձանների բարեկարգման ու լուսավորության, մայթերի մաքրման, Մառի փողոցի եզրաքարերի նորոգման աշխատանքները:
Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց առաջարկ ներկայացնել Նանսենի այգու համապատասխան վայրում հասարակական զուգարան տեղադրելու ուղղությամբ:
Հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածի եզրաքարերը ներկելու ուղղությամբ:
Զեկուցվեց, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ:
Հանձնարարվեց ծրագիր ներկայացնելԳիտելիքի օրվաևԷրեբունի Երևանտոնակատարությունների շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ:
Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մշտական ուսումնասիրությունների և հետևողական վերահսկողության արդյունքում լուսանկարվում ու արձանագրվում են Նոր Նորքում առկա տարբեր խնդիրները, որոնք ամենշաբաթյա խորհրդակցությունների ժամանակ միասնական քննարկումների ընթացքում կառուցվածքային լուծումներ են գտնում:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 01.08.2013

Օգոստոսի 1-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 19 բնակիչն էլ ներկա էին:
5 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
6 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնք վերաբերում էին շենքի մուտքի, տանիքի և վթարային հատվածների վերանորոգմանը: Բարձրացված խնդիրներին կտրվի լուծման համապատասխան ընթացք, 3-ին կտրամադրվի շինանյութ նորոգման աշխատանքներ ձեռնարկելու համար:
2 բնակիչ դիմել էր անվճար բուժօգնության խնդրանքով, որոնցից մեկի համար կներկայացվի միջնորդություն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար, իսկ մյուսին կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն քաղաքապետարանի կողմից իրականացվող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակներում:
4 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. երկուսին առաջարկվել է աշխատանքՆոր Նորք ԿանաչապատումՓԲԸ-ում, մեկի փաստաթղթերը կուսումնասիրվեն և ըստ այդմ համապատասխան աշխատանք կառաջարկվի, իսկ մյուսին առաջարկվել է թարգմանչուհու աշխատանք, որի համար պետք է անցնել նախնական հարցազրույց:
1 բնակիչ դիմել էր այգու բարեկարգման ու մաքրության հարցով. նշվեց, որ տարածքը պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հետևաբար տվյալ տարածքի պահպանումը նույնպես նրանց իրավասության ներքո է:
1 բնակիչ դիմել էր աղբահանության վճարներին վերաբերող հարցով՝ կապված ընտանիքի անդամների թվաքանակի և գանձվող գումարների անհամապատասխանության հետ: Խնդրի վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և ապա կտրվի հստակ պատասխան:
1 բնակիչ դիմել էր ավտոտնակի տարածքի հատկացման հարցով, որի շուրջ հանձնարարվեց ղեկ. աշխատակազմի քաղ. շին. բաժնին կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություն:
1 բնակիչ դիմել էր հուղարկավորության կազմակերպման խնդրանքով, որի լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14:00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:

Նկարները՝ այստեղ