Կայացավ Ս. Ասլամազյանի անվան N1 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը

Այսօր կայացավ Սարգիս Ասլամազյանի անվան N1 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Համերգային ծրագիրը մեկնարկեց երաժշտական դպրոցի երգչախմբի գեղեցիկ կատարմամաբ: Համերգին ելույթ ունեցան լարային, ստեղնաշարային, փողային, վոկալ և հարվածային բաժինների աշակերտները, ովքեր ցուցադրեցին իրենց տաղանդն ու ունակությունները: Ի դեպ, սաներից շատերը, մասնակցելով տեղական ու միջազգային տարբեր մրցույթների, նվաճել են ոչ միայն հանդիսատեսի անկեղծ համակրանքը, այլև մրցանակային պատվավոր տեղեր՝ բարձր պահելով Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի վարկանիշը:
-Նմանօրինակ համերգները խոսում են դպրոցի բազմաժանր ու հետաքրքիր երաժշտական առօրյայի մասին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ մեր երկրում մշակութային կյանքը նորովի ծաղկում է ապրում, -ընդգծեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես աջակցելու շնորհալի սաներին՝ դրսևորելու իրենց տաղանդը, բարձրանալու ավելի մեծ բեմեր:
 

Ֆիդայինների ոգեկոչման տոնը Աշնակում

Հայտնի հայդուկապետ Գ. Չաուշի մահվան օրը՝ 1907թ-ի մայիսի 27-ը, 10-ամյակներ առաջ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում վերաիմաստավորվեց և ավանդաբար նշվում է որպես Ֆիդայինների ոգեկոչման տոն:
Ավանդատոնն իրենց մասնակցությամբ պատվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և այլ հյուրեր: Պատվիրակության կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները` ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի:
Գյուղը տոնական շունչ էր ստացել: Ներկաները ծաղիկներ դրեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը ներդրած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, արցախյան պատերազմում զոհված աշնակցի քաջերի շիրիմներին և Գևորգ Չաուշի թանգարանի հուշապատին: Հանդիսությանը հաջորդեց տոնական հյուրասիրությունն ու համերգային շքեղ ծրագիրը: Երգն ու պարը, բարձր տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:

Նկարները՝ այստեղ 

Հանրապետության տոնը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում 28.05.2013

Նոր Նորքի կենտրոնական գրադարանում Հանրապետության տոնի առթիվ կազմակերպվել էր միջոցառումների գեղեցիկ շարք: Ընթերցասեր սաների մասնակցությամբ իրականացված գրական ցերեկույթին իրենց մասնակցությունն էին բերել գրադարանի բարեկամները՝ ընթերցողներ, բանաստեղծներ և այլ հյուրեր: Այնուհետև, նկարչական խմբի ղեկավար, նկարիչների միության անդամ նկարչուհի Սաթենիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ բացվել է սաների նկարչական աշխատանքերի բացօթյա ցուցահանդես:
Մայիսի 28-ը հայերիս կյանքում միասնության, համախմբումի կարևոր խորհուրդ ունի, որի վերջնակետը պետականության վերականգնումն էր, ազատության ու անկախության հանդեպ հավատի արթնացումը:
Նոր Նորքի կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը անցյալի դասերի վերաարժևորումն էր, ամրագրումն այն գիտակցության, որ բռունցքված ուժին դիմակայելն անհնար է...

Նկարները՝ այստեղ

Ազդարարվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Վերջին զանգ»-ը 26.05.2013

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Վերջին զանգի» եզրափակիչ ակորդը հնչեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում: Արարողությանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ում համար տոնը կրկնակի բնույթ ուներ, քանի որ 89 շրջանավարտների կազմում էր նաև նրա դուստրը: Միջոցառումը մեկնարկեց ճեմարանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդեց բարեմաղթանքների շքերթը կրթօջախի նախկին շրջանավարտների, ծնողների ու բարեկամների կողմից: Շիրակացու անվան ճեմարանը աշխարհի լավագույն դպրոցների կազմում է, ուստի, լինելով այդ հեղինակավոր կրթօջախի շրջանավարտը, պետք է հստակ գիտակցես ճեմարանականի կարևոր առաքելությունը: Սերունդների հերթափոխի գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ավագները դպրության ջահը փոխանցեցին նոր սերնդին՝ մաղթելով, որ որդեգիրը դառնան ճեմարանի ուսանած լավագույն արժեքների: Ամփոփիչ ակորդը գեղեցիկ վալսն էր, որին միացավ նաև տնօրեն Աշոտ Ալիխանյանը:Անանիա Շիրակացու անվան ճեմարանը մեկ սերունդ ևս ճանապարհեց մեծ կյանք. մաղթում ենք, որ այդ կյանքի արահետները միայն լուսավոր հանգրվաններ տանեն, և որ կրթօջախը բազում առիթներ ունենա հպարտանալու իր սաների ձեռքբերումներով ու հաջողություններով:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցի նոր տեսքը 23.05.2013

Դեռևս նախորդ տարի Դավիթ Բեկ փողոցում իրականացվեցին միջանկյալ սիզաթումբի հիմնանորոգման աշխատանքներ՝ եզրաքարերից բուսահող: 2012թ-ին 2000 քառակուսի մետր միջնաշերտը կանաչապատվեց 350 մշտադալարներով` սյունաձև ու ոսկեգույն թույաներով, ծաղկային կոմպոզիցիաներով: Այս տարի մեկնարկեցին փողոցի երկկողմ ասֆալտապատման ու եզրաքարերի նորացման աշխատանքները: Թեև եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ասֆալտապատումը փոքր-ինչ երկարաձգվեց, այդուհանդերձ, այսօր ընդարձակ փողոցը հանրությանն է ներկայանում գրեթե ավարտուն, գեղեցիկ տեսքով՝ բարեկարգ ու համաչափ եզրաքարերով, հարթ ասֆալտով ու կանաչազարդ սիզաթմբով, որը շուտով կհամալրվի նաև երփներանգ ծաղիկներով:
Նկարները՝ այստեղ

Վերջին զանգի ավարտական միջոցառումը թիվ 62 ավագ դպրոցում 24.05.2013

Շրջանավարտների ավարտական հանդիսությունների ծաղկաբույլում ուշագրավ էր Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 62 ավագ դպրոցում իրականացված պարային հետաքրքիր լուծումներով միջոցառումը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր տարբեր ոլորտներից: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները ոչ միայն շնորհավորում, այլև գեղեցիկ անակնկալ էին մատուցում շրջանավարտներին՝ սիրված երգչուհիներ Էլլա Տարունցի և Եվայի կատարումները, ինչպես նաև տոնական մեծ տորթը հաճելի պահեր պարգևեցին շրջանավարտներին, մանկավարժներին և բազմաթիվ հյուրերին: Վերջին զանգի տոնական հանդիսությանը հաջորդեց շրջանավարտների վերջին դասը. խորհրդանշական միջոցառումը հուզումնալից զգացողությամբ էր համակել ներկաներին: Տարիներ շարունակ դպրոց տաճարում մտավոր ու հոգևոր արժեքներ սերտած աշակերտները հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին՝ իրենց հետ տանելով մանկավարժների ծնողական խորհուրդներն ու դասերը:
Նկարները՝ այստեղ

Վերջին զանգը Նոր Նորքի դպրոցներում (թիվ 150 հիմնական դպրոց) 24.05.2013

Նոր Նորք վարչական շրջանում շրջանավարտների ավարտական հանդիսությունը ևս կայացավ մեծ շուքով: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելում էին հանրակրթական տարբեր դպրոցներ՝ շնորհավորելով, ինչպես նաև գեղեցիկ անակնկալ մատուցելով ներկաներին. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ սիրված երգչուհիներ Էլլա Տարունցի և Եվայի կատարումները, ինչպես նաև տոնական մեծ տորթը հաճելի անակնկալ էին շրջանավարտների, մանկավարժների և բազմաթիվ հյուրերի համար: Հերթական կրթօջախը Նոր Նորքում գտնվող Երևանի թիվ 150 հիմնական դպրոցն էր, որտեղ հյուրընկալվել էին նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Նոր Նորք վաչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Խորհրդանշական օրն առավել ընդգծված դարձնելու կարևոր նախաձեռնություն էր նաև իրականացված ծառատունկը. կրթօջախի բակում հյուրերի կողմից տնկվեցին արծաթափայլ եղևնիներ, որով սկիզբ դրվեց գեղեցիկ ամենամյա ավանդույթի:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելություն Նոր Նորք վարչական շրջանում 23.05.13թ

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը ներկա էր տասնհինգ բնակիչ: Հիմնականում բարձրացվեցին կառուցապատման, նպաստին, վերելակի շահագործմանը, պետպատվերի միջնորդագրերի հատկացմանը, ֆինանսական աջակցությանն ու աշխատանքի տեղավորման խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց լուծման վերաբերյալ հանձնարարականներ տրվեցին համապատասխան բաժիններին: Շինարարության հետ կապված որոշ հարցեր անօրինական լինելու պատճառով մերժվեցին: Գրքի տպագրությանը վերաբերող ֆինանսական աջակցության խնդրանքին ի պատասխան՝ <<Նոր Նորք զարգացման հիմնադրամ>>-ի միջոցներով ձեռք կբերվի 50 գիրք:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացվող հարցերի լուծման նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից սահմանվել է խիստ ու հետևողական վերահսկողություն:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում շարունակվում են ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները 23.05.2013

Նոր Նորքում շարունակվում են ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները: Փողոցների անունները նշող էլէկտրոնային ցուցանակների ծաղկամանները համալրվում են տարբեր ծաղիկներով: Ծաղկային գոտիները նույնպես վերագտնում են իրենց հմայիչ տեսքը՝ նոր գույներով ու երանգներով համալրելով շրջակա միջավայրը: Նորացվում է նաև ոռոգման ցանցը. երրորդ և չորրորդ զանգվածների միջանկյալ լանջի կանաչ գոտում ևս փոխվում են ջրատար խողովակները՝ ողջ տարին կանաչը պահպանելու նպատակով: Նոր Նորքի Թևոսյան և Դավիթ Բեկ խաչմերուկի օղակաձև հատվածում օրեր շարունակ իրականացվող աշխատանքների արդյունքում տարածքը վերածվում է հրաշագեղ մի պուրակի: Քարե ծաղկամանների, մշտադալարների ու ծաղիկների համադրությամբ տարածքը Երևանի գեղարվեստական ծաղկազարդման նոր մշակույթի գեղեցիկ դրսևորումներից է:
Նկարները՝ այստեղ

Սոցիալական աջակցություն Նոր Նորքի անապահով ընտանիքներին 22.05.2013

Նոր Նորքում իրականացվող տարաբնույթ աշխատանքներում կարևոր դեր ունեն հատկապես սոցիալական ծրագրերը՝ միտված աջակցելու անապահով ընտանքներին ու սոցիալապես կարիքավոր բնակիչներին: Նախապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքում հստակեցվում է բնակիչների կազմը և ցուցաբերվում է համապատասխան սոցիալական աջակցություն: Ծրագրի շրջանակներում այսօր ևս Նոր Նորքի սոցիալապես անապահով ավելի քան 10 ընտանքի հանձնվեցին գազի վառարաններ:
Նկարները՝ այստեղ

«ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ» միջոցառում Նոր Նորքի N134 հիմնական դպրոցում 21.05.2013

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում այսօր սաների բեմախաղով մարմին էր առել հայոց ազատագրական պայքարի ոգին: Միջոցառման բովանդակության համար թեմատիկ հիմք էր ծառայել Խաչիկ Դաշտենցի փայլուն ստեղծագործություններից «Ռանչպարների կանչը» վեպը, որը 1890-1920 թվականների մեր ազգային կյանքի իրական ու գեղարվեստական համապատկերն է: Աշակերտները կերպավորել էին հայոց ազատագրության անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին՝ դահլիճում ստեղծելով պատմական միջավայր, ուր հերոսական հայի ոգին պատրաստ է հանուն հայրենյաց ազատության գնալու անգամ գիտակցված մահվան: Միջոցառումն ուղեկցվեց սաների հրաշալի բեմախաղով, որին ներդաշնակորեն լրացնում էին պարային ու երաժշտական կատարումները:
Հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, գիտակրթական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, մանկավարժներ ու ծնողներ:
Միջոցառումն ավարտվեց հիացական ծափողջուններով. ծրագիրը հաջողված էր. այն դաստիարակչական խորը հետք թողեց բազմաթիվ աշակերտների հոգում՝ մնայուն էջ դառնալով նաև դպրոցի տարեգրության մեջ:
Նկարները՝ այստեղ

Հերթական գործավարական խորհրդակցությունը Նոր Նորքում 21.05.2013

Այսօր տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ նախորդ շաբաթվա հանձնարարականների վերաբերյալ, որոնք վերաբերում էին կանաչապատման, ծաղկազարդման աշխատանքներին, ասֆալտապատման հետևողական վերահսկողությանը, հուշակոթողների լուսավորությանը և բնակչության կենսապահովման տարբեր խնդիրներին:
Հանձնարարվեց հստակեցնել դպրոցական Վերջին զանգին վերաբերող միջոցառումների կազմը, հետևել նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացվող նոր գույքի բաշխման ընթացքին: Հանձնարարվեց առանձնահատուկ հսկողություն սահմանել նաև էլեկտրասյուներին և գովազդի համար չնախատեսված վայերում գովազդային պաստառների և ցուցանակների տեղադրումը բացառելու ու առկայության դեպքում համապատասխան արձանագրություններով դրանք կանխելու ուղղությամբ:
Բաժինների, ենթակա կազմակերպությունների և կոմունալ ծառայությունների առջև խնդիր դրվեց վարչական շրջանի սանիտարական մաքրման և բարեկարգման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով զբոսայգիների, փողոցների և բակային տարածքների մաքրության, աղբարկղների տեղադրման, բարեկարգման ինչպես նաև լուսավորության հարցը:
 Նկարները՝ այստեղ 

Նոր Նորք վ/շ ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28-ի առթիվ

 1918 թ-ի մայիսի 28-ին հինգ ու կես դարյա դադարից հետո հռչակվեց Հայկական հանրապետությունը, վերածնվեց հայոց պետականությունը: Այն թեև գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, բայց շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում՝ մղելով հայությանը կերտելու անկախ ու միացյալ Հայաստան:
Մեր ժողովուրդը պահեց անկախ ապրելու ոգին, փայփայեց Ազատ Հայաստանի երազանքը, պահպանեց Եռագույնը, «Մեր Հայրենիք»-ը, որոնք վերազարթնելով 1988թ-ին` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին ամրագրեցին Հայաստանի Հանրապետության վերակերտմամբ:
Շնորհավորում եմ ողջ հայությանը այս պանծալի համազգային տոնի առթիվ, մաղթում եմ միասնություն, անկոտորում կամք ու պայքարի ոգի. այսօր հերթը մերն է պահելու, շունչ ու հոգի տալու անկախ ու միացյալ Հայաստանի գաղափարին:




Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ


Սիրելի հայուհիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի կապակցությամբ: Կանանց միջազգային օրը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս արժևորելու այն մեծ դերակատարումը, որ ունեք մեր ազգի, պետության ու ընտանիքի կայացման գործում: Դուք եք դարեր ի վեր շեն պահել ու պահպանել հայ օջախները՝ հույս ու լույս տարածելով ամենուր: Ջերմորեն բարեմաղթում եմ, որ լինեք մշտապես գեղեցիկ ու հմայիչ՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա.Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ


Մայիսի 8-ին մեր ժողովուրդը տոնում է հայոց երկրի ազատության համար պայքարող մարտիկի՝ Երկրապահի օրը: Երկրապահը եղել և մնում է մեր ժողովրդի արժանավոր զավակը, ով ծնունդ առնելով հայոց աշխարհի համար բեկումնային ու օրհասական ժամանակահատվածում, արժանապատվորեն հանձն առավ երկիրը պահողի առաքելությունը և իր խաչին հավատարիմ պայքարեց մինչ ի մահ: Մեր հերոսների կյանքի ու արյան գնով հայ ժողովուրդը կերտեց իր կարևորագույն հաղթանակը, որը, թերևս, երկրապահների ամենագեղեցիկ դափնեպսակն էր:  
Երկրապահի օրվա առիթով շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ մաղթելով համախմբվածություն, միասնականություն և ազգային նպատակների իրագործում:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա.Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Մայիսի 1-ն ամբողջ աշխարհում տոնվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Այս տոնը հատկապես բնորոշող է արարող ու ստեղծող հայերիս համար. հայրենիքի շենացման գործը նվիրաբար հանձն առած հայ մարդու տեսակը դրվատելի ու օրինակելի է եղել դարեր ի վեր: Հայ աշխատավորին անգամ աշխարհն է բնութագրելքարից հաց քամող”, և դա ավելի է արժևորել մեր տեսակը, ամբողջացրել ազգային հոգեկերտվածքն ու արարելու անվերջ ձգտումը: Թող անսպառ լինի հայ աշխատավորի ուժն ու եռանդը, արարումը՝ խաղաղ ու ստեղծագործ, իսկ արդյունքը՝ ի նպաստ իր ընտանիքի բարօրության ու մեր երկրի զարգացման:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա.Ուլիխանյան