Ամանորյա միջոցառում Նոր Նորքում 13.01.2013

Ամանորը հայերիս կյանքում առանձնահատուկ  հնչեղություն ունի, այն ավետում է գալիքի լուսաբացը՝ մաքրագործված փրկչի ծննդյան խորհրդով:
Նոր տարվա առթիվ Երևանում կազմակերպված տոնական միջոցառումները համատարած բնույթ ունեին: Բոլոր վարչական շրջանները այդ թվում նաև Նոր Նորքը  տոնական շունչ ու երանգ էին հագել՝ հիացնելով ոչ միայն տեղի բնակիչներին այլև Երևան ժամանած բազմաթիվ   հյուրերին:
Ամանորի առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումների ծաղկաբույլն ամբողջացվեց  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպված տոնական համերգային ծրագրով:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ բազմաթիվ փոքրիկների իրենց երաժշտական ու պարային կատարումներով ողջունեցին Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու շատերիս կողմից սիրված ու ճանաչված երգիչ երգչուհիներ:  
Նոր Նորքի փոքրիկ բնակիչներին ողջունեցին նաև սիրված ու ամենից սպասված Ձմեռ պապն ու ձյունանույշը առավել ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը:  
Յուրաքանչյուր տարեսկիզբ նախորդի հանրագումարն է, հետադարձ հայացք իմաստավորելու և արժորելու արվածը: Ու թեև անցնող 2012թ-ը աչքի էր ընկնում բազմաթիվ նվաճումներով ու մեկնարկած հեռանկարային ծրագրերով, այնուամենայնիվ Նոր Նորք վարչական շրջանը ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ շարունակում է  քարի վրա նոր քար ավելացնելու իր հաստատուն գործելաոճը: Օրեցօր ծաղկող ու արդիական տեսք ստացող Երևանի հյուսիսային շրջանը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ թող 2013-ը  ողջ հայության կյանքում լինի արգասաբեր, խաղաղ աշխատանքի ու ստեղծագործական նոր նվաճումների տարի:
Նկարները՝ այստեղ

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan



"Տորք Անգեղ" ՄՄԿ-ը ևս միացավ ձյան մաքրման աշխ-ներին

Նոր Նորք վարչական շրջանի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի մարզիչներն ու մարզիկները, ինչպես նաև ղեկավար անձնակազմը նույնպես միացան իրականացվող լայնածավալ ձնամաքրման աշխատանքներին: Շենքի և նրա հարակից տարածքից բացի աշխատակազմն իրականացրեց ավելի քան 100 մետր մայթերի մաքրման աշխատանքներ:
Նկարները՝ այստեղ 

Աշոտ Ղուլյանի անվ. ՄՄԿ-ը ևս օժանդակում է ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնը ևս օժանդակում է Նոր Նորքում իրականացվող ձյան մաքրման աշխատանքներին: Կենտրոնի աշխատակիցների և սաների մասնակցությամբ մաքրվում ու հեռացվում են շենքի և հարակից տարածքի ձյան կուտակումները:
Նկարները՝ այստեղ

Ռուդոլֆ Կարապետյանի անվ. մարզադպրոցը ևս միացել է ձնամաքրման աշխատանքներին

Ռուդոլֆ Կարապետյանի անվ. մարզադպրոցը ևս միացել է աշխ-ներին 
Նոր Նորք վարչական շրջանում ձնահեռացման աշխատանքներին արդեն 2 օր շարունակ իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցի մարզիչներն ու աշխատակազմը՝ տնօրեն Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Միահամուռ ուժերով աշխատողները մաքրում են ոչ միայն մարզադպրոցի շրջակայքը, այլև հարակից տարածքը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի ակտիվ երիտասարդները շարունակում են իրենց օգնությունը

Նոր Նորքի ակտիվ երիտասարդները շարունակում են իրենց օգնությունը 

Նոր Նորքի ակտիվ երիտասարդները շարունակում են իրենց մասնակցությունն ու օգնությունը ցուցաբերել ձյան բացասական հետևանքները վերացնելու հարցում: Այսօր վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին ակտիվորեն ներգրավված երիտասարդները ոչ միայն մաքրում ու հեռացնում էին ձյան հետևանքով մայթերին առաջացած սառցաշերտը, այլև համապատասխան գործիքների օգնությամբ հեռացնում էին մարդաշատ վայրերում կախված սառույցի բեկորները:
Նկարները այստեղ

Ամանորի տոնական միջոցառում Նոր Նորք վ/շ 8-րդ զանգվածում 28.12.2012թ

Նոր Նորքի 8-րդ զանգվածի կենտրոնական հրապարակում տեղակայված տոնական զարդարված եղևնու մոտ ամանորյա ուրախ հանդիսություն էր: Բազմաթիվ փոքրիկների այցելության էին եկել հեքիաթի սիրված կերպարներն ու օրվա ամենասպասված հերոսները՝ ձմեռ պապն ու ձյունանուշը: Երեխաներին իրենց պարային ու երաժշտական կատարումներով ուրախ պահեր պարգևեցին նաև Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաները:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի ամանորյա հաշվետու միջոցառումը

Նոր Նորք վարչական շրջանի կրթամշակութային կյանքում ուրույն դերակատարում ունեցող Նոր Նորքի մշակույթի կենտրոնը ամփոփեց 2012 թվականի արդյունքները: Այս կապակցությամբ կազմակերպվել էր հաշվետու համերգային ծրագիր, որին ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ու աշխատակազմի տարբեր բաժինների ներկայացուցիչներ: 
 Ավարտին վարչական շրջանի ղեկավարի կողմից կենտրոնի մանկավարժական անձնակազմը պարգևատրվեց շնորհակալագրերով, իսկ տնօրեն Ալվինա Հարությունյանն արժանացավ հատուկ պատվոգրի՝ նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներում ունեցած մեծ ավանդի և անգնահատելի վաստակի համար: Ամանորի կապակցությամբ Մշակույթի կենտրոնը վարչական շրջանի ղեկավարի կողմից նվեր ստացավ երաժշտական կենտրոն:
Նկարները՝ այստեղ

Ամանորն այցելեց նաև Նոր Նորքի մանկապարտեզներ 27.12.2012թ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Նոր Նորք վարչական շրջանի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների փոքրիկները տարեվերջյան ամփոփիչ միջացառման ժամանակ ստացան տոնական նվերներ: Ոգևորությունը համատարած էր, տոնական տրամադրությունը՝ ամենուրեք:
Նկարները՝ այստեղ

Ամանորի առթիվ նվերներ Նոր Նորքի բազմազավակ ընտանիքներին 27.12.2012թ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ամանորի տոնական այցելությունների շրջանակներում եղավ նաև մի շարք բազմազավակ ընտանիքներում՝ շնորհավորելով և տոնական նվերներ հանձնելով նրանց:
Նկարները՝ այստեղ

Ամանորի նվերներ ստացան նաև Նոր Նորքի կանաչապատման գրասենյակի աշխատակիցները 26.12.2012թ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այսօր տոնական նվերներ հանձնեց նաև կանաչապատման գրասենյակի աշխատակիցներին: Շնորհավորելով Ամանորի առթիվ՝ վարչական շրջանի ղեկավարը բարձր գնահատեց տարվա ընթացքում նրանց կատարած գործունեությունը՝ հավատամք հայտնելով, որ առաջիկա տարիներին համատեղ ուժերով կձեռնարկեն էլ ավելի կարևոր ծրագրեր հոգուտ վարչական շրջանի բարօրության և շենացման:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում փոքրիկներին մատուցվող անակնկալները շարունակվում են 26.12.2012թ

Նոր Նորք վարչական շրջանում Ամանորին ընդառաջ շարունակվում են փոքրիկներին մատուցվող անակնկալները: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորք Տ/Կ նախագահ Արմեն ՈՒլիխանյանը ՀՀԿ Կանանց խորհրդի ներկայացուցիչների և նախագահ Հերմինե Նաղդալյանի հետ միասին այս անգամ հյուրընկալվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մանկական բաժանմունքում: Մշակութային տոնական ծրագրին հաջորդեց Երեխաների սպասված ու սիրելի Ձմեռ պապի այցելությունը, ով հեքիաթի ծանոթ հերոսների հետ միասին նվերներ բաժանեց փոքրիկներին՝ տոնական բարձր տրամադրություն հաղորդելով նրանց:
Նկարները՝ այստեղ

Ամանորի առթիվ տոնական նվերներ ստացան նաև Նոր Նորքի փոքրիկները 26.12.2012

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառման ընթացքում Նոր Նորքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների փոքրիկ սաներին այցելության էին եկել հեքիաթի սիրված հերոսներն ու օրվա ամենասիրելի կերպարը՝ Ձմեռ պապը նվերներով: Փոքրիկներին ու նրանց ծնողներին շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով երեխաներին խաղաղ ու երջանիկ մանկություն: Տոնական օր լցվել էր երեխաների ուրախությամբ ու պայծառ ժպիտներով՝ իրականություն դարձնելով Ամանորի հրաշքը:
Նկարները՝ այստեղ

2012թ. մարզական արդյունքներով Նոր Նորքը զբաղեցրեց 3-րդ տեղը

«Դինամո» մարզադահլիճում կայացած Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով Նոր Նորք վարչական շրջանը զբաղեցրեց պատվավոր 3-րդ մրցանակային տեղը:
Նկարները՝ այստեղ

Հանդիպում չլսող և լսողության խնդիրներ ունեցող բնակիչների հետ 4.12.2012

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաշմանդամների միջազգային օրվա առթիվ հանդիպում ունեցավ Նոր Նորքի ընդհանրապես չլսող և լսողության հետ որոշակի խնդիրներ ունեցող բնակիչների հետ: Պատասխանատու ներկայացուցիչ Ռոզա Բալեյանի օգնությամբ լսողության և խոսքի խանգարումներ ունեցող բնակիչներն իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ուղղեցին վարչական շրջանի ղեկավարին: Բարձրացված խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տրվեցին:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ նվերներ հանձնելով ներկաներին՝ վարչական շրջանի ղեկավարը նաև կարևորեց աշխատատեղերի ստեղծման հարցը, որի լուծման շուրջ հնարավորինս ձեռնարկվում են համապատասխան քայլեր, ստեղծվում նոր հնարավորություններ:
Նկարները՝ այստեղ

Այցելություն «ՆՈՐ ԱՍՏՂ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն 4.12.2012թ

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանում իրականացված կարևոր ձեռնարկներից էր նաև այցելությունը «Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն: Արդեն պարբերական դարձած այցերը սպասված ու հաճելի անակնկալ են դարձել միության անդամների համար: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, ներկա եղան երեխաների մասնակցությամբ կազմակերպված թատերական և տիկնիկային ներկայացմանը:
-Սահմանափակ կարողություններով երեխաներն առավել քան մեր ուշադրության կարիքն ունեն: Այսօրինակ ձեռնարկներով պետք է ոչ միայն սատարենք, այլև յուրաքանչյուրի մեջ բարձրացնենք այն գիտակցումը, որ նրանք հասարակության լիիրավ անդամն ու լիարժեք մասնիկն են և գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.-հավելեց վարչական շրջանի ղեկավարը:
«Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահը ևս հատուկ շնորհակալությունը հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին միության աշխատանքներին մշտապես հետևելու և օժանդակելու համար:

Նկարները՝ այստեղ

Այցելություն Նոր Նորք հաշմանդամների ընկերություն 4.12.2012

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների թվում ուշագրավ էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի այցելությունը Նոր Նորք հաշմանդամների ընկերություն: Սպասված այցը մեկ անգամ ևս սահմանափակ կարողություններ ունեցող անձանց առիթ տվեց ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցերն ու բարձրաձայնելու հետաքրքիր առաջարկներ: Ջերմ մթնոլորտում քննակվեցին վարչական շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք հատկապես վերաբերում էին սոցիալական որոշ խնդիրների կարգավորմանն ու բարելավվմանը: Մարդկային ուշադրությունն ու հոգածությունը թերևս արժևորված զգալու առաջնային նախապայմանն է, որն էլ սահմանափակ կարողություններով հազարավոր մարդկանց մեջ բարձրացնում է ինքնավստահ ու լիարժեք զգալու և ամենակարևորը ուժեղ ու գնահատված լինելու հավատը:
Նկարները՝ այստեղ

Ծառերի էտման և խնամքի աշխատանքները Նոր Նորքում 30.11.2012

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Միայն 2-րդ զանգվածում նոյեմբերի 1-ից առայսօր էտվել է ավելի քան 90 և հեռացվել շուրջ 5 չորացած ու անպիտան ծառ: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ: Այս նպատակով շարունակվում է նաև ծառատնկման գործընթացը, զուգահեռ իրականցվում է գունավոր կակաչների սոխուկների ցանքսը, որոնց թիվը մայրաքաղաքում այս տարի հասնում է շուրջ 300 հազարի:
Նկարները՝ այստեղ

Համաքաղաքային ծառատունկը Նոր Նորքում 17.11.2012թ

Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկն ակտիվ ընթացք ունեցավ նաև Նոր Նորք վարչական շրջանում: Նոր Նորքի նախապես ընտրված մի շարք վայրերում տնկվեց շուրջ 600 ծառ: Ծառատունկին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և ղեկավարի աշխատակազմը, Նոր Նորքի նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ:
Նկարները՝ այստեղ

Աստիճանների բարեկարգման աշխատանքների շարունակական ընթացք

Նոր Նորք վարչական շրջանում ձմռանն ընդառաջ շարունակական ընթացքի մեջ են աստիճանների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Նախապես կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընտրված վերանորոգման ենթակա աստիճանները, ըստ առաջնահերթության, աստիճանաբար բարեկարգվում են՝ վերադարձվելով բնակիչներին ապահով և նորացված տեսքով: Ֆեյսբուք սոցիալական ցանցով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ուղղված բազմաթիվ բնակիչների խնդրանքին ի պատասխան՝ աստիճանների բարեկարգման ցանկում ներառվեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածում բավականին բարձր ձգվող, դեպի N 198 ավագ դպրոց տանող ճանապարհին կառուցված աստիճանները, որոնք երկարատև շահագործման արդյունքում բոլորովին քայքայվել էին, հետևաբար պահանջվեց հիմնային բարեկարգում: Ներկա պահին ընթացող մոնտաժային աշխատանքներին կհաջորդի արդեն վերջնական փուլում իրականացվող հարթեցման գործընթացը: Աշխատանքները շարունակվում են…
Նկարները՝ այստեղ

"Փառք հայոց բանակին" նկարազարդում Նոր Նորքում

Հայոց փառապանծ բանակի դերն ու կարևորագույն նշանակությունը հայ ժողովրդի կյանքում իրավամբ անգնահատելի է: Երևանում իրականացվող լայնածավալ նկարազարդման ծրագրի շրջանակներում ուշագրավ է Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 4 հասցեում կատարված թեմատիկ նկարազարդումը՝ նվիրված հայոց անկախ պետականությանը, ազատագրված Արցախին և մեր մարտունակ հայոց բանակին: "Փառք հայոց բանակին" խորագրով նկարազարդումը կոչված է հայ սերունդների մեջ դաստիարակելու ազգային բարձր արժեքներ, ռազմահայրենասիրական ոգի և ամենակարևորը՝ մեր ինքնությունը գնահատելու և արժևորելու հոգեբանություն:
Նկարները՝ այստեղ

Նկարազարդում Նոր Նորքի Մոլդովական 26/1 հասցեում

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 26/1 հասցեում՝ ֆուտբոլի դաշտի հարևանությամբ տեղակայված ընդարձակ պատը նկարազարդվեց հայկական «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներին համահունչ տեսարանով: Երեխաներին սիրելի ու հարազատ հեքիաթի հերոսը այժմ իր մշտական ներկայությամբ կընկերակցի երեխաներին՝ նրանց մեջ դաստիարակելով ընկերասիրություն և համախմբվածություն, չէ՞ որ միասնական ուժով են լուծում գտնում անգամ ամենադժվարին խնդիրները:
Նկարները՝ այստեղ

"Հայ-ռուսական բարեկամության հիմքերը" միջոցառում թիվ 164 դպրոցում

Հոկտեմբերի 19-ին Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության թեմայով միջոցառում, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Աշակերտները իրենց հայերեն և ռուսերեն փայլուն կատարումներով դահլիճում 2 ժողովուրդների ազգային միջավայրերի համադրություն էին ստեղծել: Երգի, պարի ու ասմունքի միջոցով հայ-ռուսական բարեկամությունը գեղարվեստական մարմին առավ՝ հիացնելով և ոգևորության անմոռաց պահեր հաղորդելով հանդիսատեսին:
Նկարները՝ այստեղ

Անտառային բնապատկեր Նոր Նորքում (Ն. Ստեփանյանի 12)

Նոր Նորք վարչական շրջանի նկարազարդ տարածքների ծաղկաբույլը համալրվեց ևս մի գեղեցիկ տեսարանով՝ Նելսոն Ստեփանյան 12 շենքի և Կ.Դեմիրճյանի անվան 139 դպրոցի հարևանությամբ տեղակայված ավտոտնակների վրա կատարված անտառային բնապատկերի շքեղ նկարազարդմամբ: Հայկական բարձրավանդակին հատուկ անտառալեռնային հրաշալի համադրությունը երկնքի և լճակի կապույտ ներդաշնակմամբ տարածքին հաղորդում է բացառիկ գեղեցկություն:
Նկարները՝ այստեղ

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ Նոր Նորքում

Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 անգլիական ավագ դպրոցում Նոր Նորք վարչական շրջանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ամենաթույլ օղակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ աշխարհագրություն առարկայից: Մրցույթի կազմակերպմանը աջակցել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորք Տ/Կ նախագահ Արմեն Ուլիխանյանը: Աշակերտների ոգևորությունը մեծ էր, դրսևորած ունակությունները՝ ուշադրության և գովեստի արժանի: Մասնակից աշակերտները արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթանակած մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ:
Նկարները՝ այստեղ

«Տարեցները մեր կյանքում»-միջոցառում Նոր Նորք վարչական շրջանում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի օժանդակությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Նոր Նորքի հ. 88 դպրոցը համատեղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում իրականացրեցին գեղեցիկ միջոցառում՝ "Տարեցները մեր կյանքում" խորագրով: Միջոցառման նպատակն էր դպրոցահասակ երեխաների գիտակցական աշխարհում ամրագրել մեծերի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, նրանց տարիների փորձառությամբ հաստատված կյանքի դասերի, խրատների ու պատգամների սերտումը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հազարավոր միայնակ տարեցների, հաշմանդամների, փախստականների և բազմաթիվ անապահով անձանց համար դարձել է հույսի և ապահովության ուրույն հանգրվան։ Հ. 88 դպրոցի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը յուրօրինակ կամուրջ էր սերունդների միջև՝ միտված արժևորելու մեծահասակների դերը մեր կյանքում: Նախապես հայտարարաված շարադրության և նկարչության մրցույթում լավագույնս դրսևորված աշակերտները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգրերով:
Նկարները՝ այստեղ

Ցայտաղբյուրների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն մինչև տարեվերջ մայրաքաղաքի բազմաթիվ չգործող ցայտաղբյուրներ կրկին հանրությանը կներկայանան սառնորակ և մաքուր ջրով: Նոր Նորք վարչական շրջանում ևս աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգի համաձայն. արդեն բազմաթիվ վերագործարկված ցայտաղբյուրների շարքը համալրեցին նաև Նանսենի այգու, "Տիգրան Մեծ" արձանի հարակից տարածքի և 5-րդ զանգված Միկոյան 25 հասցեի ցայտաղբյուրները:
Նկարները՝ այստեղ

Այցելություններ Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներ 26.08.2012

Մանկապարտեզներում երեխաների սննդի մշտական վերահսկողությունը պահպանելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական այցեր կազմակերպել մանկապարտեզներ և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել. <<Ցանկացած խախտման դեպքում ձեռնարկեք համապատասխան քայլեր: Բացի այդ, հետևեք նաև, որպեսզի այս գործընթացում նախակրթարան հաճախող երեխաների ծնողների անմիջական մասնակցությունը լինի շարունակական>>,- նշել է քաղաքապետը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն ՈՒլիխանյանը և ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր այցելեցին Նոր Նորքի մանկապարտեզներ՝ հետևելու սննդի որակին, ինչպես նաև երեխաների համար ստեղծված պայմաններին:
Աշխատանքների ընթացքին հետևելուց զատ վարչական շրջանի ղեկավարը զրուցեց երեխաների և ծնողների հետ՝ ծանոթացնալով նաև երեխաների առօրյային:

Նկարները՝ այստեղ

ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ) ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ)
ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ֆիլմի ստեղծման նախաձեռնող՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար 
Արմեն Ուլիխանյան

1960-ականներին մայրաքաղաքի տարածական աշխարհագրությունը ընդլայնելու և բնակչության ապրելավայրի խնդիրը լուծելու նպատակով ընդունվեց երջանկահիշատակ գործիչ Բադալ Մուրադյանի առաջարկը: Երևանի հյուսիս-արևելյան ամայի գոտին վերածել բնակավայրի՝ կենսական շունչ ու հոգի հաղորդել անկենդան տարածքներին՝ ձորերին ու կիրճերին:
1972 թ-ի մարտին կազմավորվեց 5 անձից բաղկացած կազմկոմիտեն, որի նպատակը նոր շրջանի ստեղծումն էր.
Պավել Սաֆյան, Եդուարդ Ավագյան, Բաբկեն Վարդանյան, Լենա Սայադյան, Վասիլ Հարությունյան, 

նվիրյալների մի կուռ բանակ, որի առաքելությունն էր՝ ապրեցնել ամայի զանգվածը՝ դարձնելով այն երկրորդ շունչը Երևանի:
Երբեմնի անկենդան տարածքում խոյացավ ու սկսեց կյանք առնել Երևան քաղաքի 7-րդ խորհրդային շրջանը: 

 
Նոր Նորքն արարման բերկրանք էր ապրում, արարում որ հազարավոր թելերով սնուցվում է պատմությունից և մարմին առնում դարերում: Պատմական հուշարձաններն ու կոթողները դարձան Նոր Նորքի կարևորագույն բնութագրիչները:
Շրջանի սրտում խոյացան Հայկ նահապետը բարձունքից թշնամիներին սպառնացող նետ ու աղեղով,
Հայկ Բժշկյանցը՝ հայ ազատագրական ոգու անմահությունն ավետող իր վեհաշունչ կեցվածքով
Տիգրան Մեծը հայոց ուժի ու զորության, միասնության ու հավատի արարումով
Ահռելի ժայռաբեկորն առած Տորք Անգեղը՝ բարու հաղթանակի խորհրդով:
Նոր Նորքը վերածվեց բացօթյա թանգարանի, այստեղ հանգրվանեցին հանրապետության տարբեր անկյուններից բերված 10-յակ արժեքավոր խաչքարեր, մշակութային հուշարձաններ ու հնամենի կոթողներ, այդ ներդաշնակությունը համալրեցին նաև "Կարող ձեռքեր" քարե նստարաններն ու բազալտի քարակտորներով շարված Գայի պողոտայի հենապատերը:
Արդեն 5 տասնամյակի հասնող Նոր Նորքի կենսագրության կերտման մեջ կարևոր դեր են ունեցել նրա բոլոր ղեկավարները սկսած նրա ակունքներում կանգնած Պավել Սաֆյանից մինչև նրան հաջորդած Մկրտիչ Մինասյան, Դավիթ Պետրոսյան, Մելիք Գասպարյան և այսօր արդեն ներկայիս ղեկավար Արմեն Ուլիխանյան:
Ամենազոր ժամանակը կյանքի ելևէջներում անզոր է թերևս միայն գործի առաջ, անգամ դարերն ու հազարամյակները չեն կարող մոռացության տալ մարդկային մտքի, հոգու ու հանճարի արդյունքում ծնված արժեքները:
Երևանի բարձրադիր բնակավայրերից Նոր Նորքի պարագայում, թեև այդ ժամանակը 5 տասնամյակի է գրեթե հասնում, այնուամենայնիվ, առհավետ հիշվելու են բոլոր այն գործիչները, ովքեր այս շրջանի կայացման գործում իրենց ավանդն են ունեցել:
Այսօր Նոր Նորքը զարգացման ու առաջընթացի Նոր ուղի է որդեգրել, որի արդյունքներն արդեն իրենց տեսանելի պտուղներն են տալիս:Ամեն բացվող օրվա հետ բաբախում է մեր քաղաքամայր երևանի բարձրադիր շրջանում ամրակայված զավակի սիրտը: Կենարար թելերով անցյալից սնվող, բայց և վարդագույն Երևանի ներկայիս զարգացումներին համաքայլ օրեցօր ծաղկում ու առինքնող տեսք է ստանում Նոր Նորքը՝ պատրաստ նոր ճախրանքների: 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Սարգիս Նաջարյան Sargis Najaryan 
Վրեժ Սարուխանյան Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նազենի Արզումանյան Nazeni Arzumanyan  
TVADSTUDIO©