Նոր Նորք վարչական շրջանը ևս մասնակցեց էրեբունի-Երևան տոնակատարությանը

 Երևան դարձած ի՛մ Էրեբունի 
      2794-ամյա ճանապարհ անցած  լուսե հանգրվան
Քաղաքամայր Երևանի ծննդյան տարեդարձն այս տարի նշվեց առանձնահատուկ շքեղ տոնակատարությամբ՝ երևանցիներին ու հազարավոր հյուրերին հիացնելով ամենուր տիրող հանդիսավոր մթնոլորտով:
Նոր Նորք վարչական շրջանում նույնպես վաղ առավոտից ջրցան մեքենաները լվանում և մաքրում էին կենտրոնական փողոցները՝ տոնական տրամադրութամբ պատրաստվելով Երևանի տարեդարձին:
Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ էր «Առողջ Երևան» կարգախոսը ներկայացնող բժիշկների շքերթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն էր և  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երկարատև փորձերի և աշխատանքի արդյունքում Երևանի ծննդյան տարեդարձին ամենակարևոր մաղթանքը մայրաքաղաքին մատուցվեց ինքնատիպ կերպով:
«Առողջ Երևան» թո՛ղ որ կյանքի ելևէջներում բժիշկները միայն բարի լուրեր և ծննդյան ավետիս հաղորդեն և թո՛ղ առողջ ու հավերժ բաբախի հայոց հինավուրց մայրաքաղաքի սիրտը:  
Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչները ևս վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ Երևանի ծննդյան տոնին պատրաստվել էին առանձնակի ոգևորությամբ: Գեղեցիկ ցուցապաստառներով վարչական շրջանի ներկայացուցիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջնորդությամբ շրջեցին տոնական Երևանով, ներկա եղան տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի տոնի համար նախատեսված 26 բեմահարթակներում իրենց ներկայացուցչական ելույթներով հանդես եկան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը: Ֆրանսիական հրապարակում կազմակերպված բիենալե ցուցահանդեսին Նոր Նորքի տաղանդաշատ սաները ներկայացան ձեռարվեստի գեղեցիկ աշխատանքներով: Հայկական կոլորիտն ամբողջացնող ձեռագործ նմուշները Երևանյան տոնին հայեցի շունչ ու հոգի էին հաղորդում:
Էրեբունի-Երևան տոնի առթիվ կազմակերպված ժողովրդական-զանգվածային միջոցառումները բարձր տրամադրություն էին ստեղծել ամենուրԱնգամ օտարերկրյա հյուրերն էին հավասարապես տոնում մեր հինավուրց մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
2794-ամյա մեր վարդագույն հրաշք, դու մեր սրտում ես, մենք միասին ենք  ապրում ու շնչում, հետևաբար՝ կենարար թելերով միահյուսված էլ միասին ենք կերտում նաև մեր նորօրյա պատմության էջերը:
Իմ սրտի մայրաքաղաք, շարունակի՛ր ծաղկել ու զարգանալ. Թո՛ղ հավերժանան քո արշալույսներն ու մայրամուտները, թո՛ղ ամեն բացվող առավոտդ լեցուն լինի սիրով և արարումով:




Գրադարանավարի օրը Նոր Նորքում


Գրադարանավարի օրվա առթիվ Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին հյուրընկալվել էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները` ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ:
"Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք" թեմայի շրջանակներում գրադարանի ընթերցողները արժևորեցին գրադարանի դերը՝ բնորոշելով այն որպես մտքի գանձարան: Միջոցառումն ուղեկցվեց տաղանդաշատ աշակերտների գեղարվեստական կատարումներով:
Արարողության հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով գրադարանավարներին՝ պատվոգրեր հանձնեց այդ ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցող աշխատակիցներին: "Արժեհամակարգերի փոփոխության ներկայիս դարաշրջանում գրադարանների դերն առավել քան կարևորվում է՝ ընթերցասեր հասարակություն ձևավորելու տեսանկյունից: Դուք կարևոր առաքելություն ունեք, քանի որ սերունդների մտավոր զարգացման կարևոր շարժիչ ուժերից եք",-ընդգծեց վարչական շրջանի ղեկավարը:
Հատուկ ուշադրության արժանացավ գրադարանավար Կարինե Բանդուրյանի աշխատանքը, որը գնահատվել և պատվոգրի էր արժանացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նոր Նորքի կենտրոնական գրադարանն իր հերթին ևս պատվոգրեր և շնորհակալագրեր էր նախատեսել, որոնցով պարգևատրվեցին գրադարանի զարգացման գործում իրենց մեծ նպաստն ունեցող անձիք: Գրադարանի նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նույնպես արժանացավ պատվոգրի: Շնորհակալագրերով խրախուսվեցին գրադարանի լավագույն ընթերցողները, աշխատակիցները, ինչպես նաև բարեկամ մտավորականներն ու արվեստագետները:
Նկարները` այստեղ


Ուսուցչի տոնը Նոր Նորքում <հաճելի անակնկալ մանկավարժներին>

  Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և մանկավարժական կազմին գեղեցիկ անակնկալ մատուցեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս վաղ առավոտից այցելում էին տարբեր կրթական հաստատություններ՝ տոնական թխվածքով և ղեկավարի ուղերձով շնորհավորելով մանկավարժական անձնակազմին: Հաճելի անակնկալն իրոք ստացվել էր: 
Տոնական տրամադրությունն ամենուր էր՝ օրվա խորհրդին համահունչ:
Նկարները՝ այստեղ


Ուսուցչի օրը կրկնակի տոնի էր վերածվել համար 109 ՆՈՒՀ-ում

 Ուսուցչի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հյուրընկալվեց համար 109 ՆՈՒՀ-ում, որտեղ ուսուցչի օրը կրկնակի տոնակատարության էր վերածվել: Հաստատության տնօրեն Մարո Աբրահամյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի նախադպրոցական կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար պարգևատրվել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը ևս հաճելի անակնկալ էր կրթօջախի ղեկավարի և մանկավարժական կազմի համար: Ոգևորությունը մեծ էր, վաստակած հաջողության գնահատականը ևս խրախուսող ու պարտավորեցնող:
 Նկարները՝ այստեղ


Նոր Նորքում նշվեց "Արծիվ-մահապարտներ" գումարտակի 20-ամյակը

 Անկախությունը հայերիս կյանքում բացարձակ արժեք է, մեր դարավոր երազների մարմնացումը:
Այսօր մենք ունենք անկախ պետություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի ամենամեծ տուրքը` նվաճված հաղթանակը պահելն է:

"Արծիվ-մահապարտներ" գումարտակի 20-ամյակը ուրույն հնչեղություն ստացավ Նոր Նորք վարչական շրջանում: Այս առիթով այցելություն էր կազմակերպվել Նոր Նորքի Ազատամարտիկների պուրակ, որտեղ հյուրերը ծաղիկներ դրեցին ազատագրական պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցած հայ մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ներկաների կազմում էին մերօրյա հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի համակարգող, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, «Արծիվ- մահապարտներ» գումարտակի հրամանատարներից Սպարտակ Մաթևոսյանը և այլոք: 

 VIDEO


Այնուհետև արարողությունը շարունակվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում:
Հուշ-երեկույթի ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց զգացողություններով: Միջոցառումն ուղեկցվեց նաև մշակութային ծրագրով:
Նոր Նորքում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու և գալիք սերունդներին ազգային արժեքներով զինելու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: 

Անդրադառնալով "Արծիվ-մահապարտներ" գումարտակի անցած 20-ամյա ուղուն՝ վարչական շրջանի ղեկավարը անուրանալի և անգնահատելի համարեց այն մեծ ավանդը, որ ունեցել է յուրաքանչյուր մահապարտ հաղթանակի նվաճման գործում: "Հերոսների մահով է անմահանում ու հավերժանում հայրենիքը: Հայրենիքի կանչով ձևավորված մահապարտների ջոկատը մահվանը դեմ հանդիման գնաց՝ գիտակցելով իր անձնազոհության գինը: Հավերժ խոնարհում իրենց կյանքը ազատության զոհասեղանին դրած մարտիկներին"-հավելեց Ա. Ուլիխանյանը: Միջոցառման հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց Արցախյան հերոսամարտում իրենց մեծ ավանդն ունեցած մարտիկներին:

Անկախ հանրապետության 21-րդ տարեդարձը Նոր Նորքում

 Անկախությունը մեր համազգային նվաճումն է, ողջ հայության հպարտությունն ու արժանապատիվ ապրելու գրավականը։
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորքում տոնական միջոցառումների շարք էր կազմակերպվել: Այս ծաղկաբույլում առանձնահատուկ էր Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը:
Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանի տիտղոսը գրասեր հասարակությանը ստեղծագործելու և հանրության լայն շրջանակներին գրքի հանդեպ նոր վերաբերմունք ձևավորելու հրաշալի առիթ դարձավ: Անկախության տարեդարձի միջոցառումը ևս այդ գաղափարին էր միտված:Ներկաների կազմում էին վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, "Անահիտ" ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, Նոր Նորքի վաստակավոր գրողներ և այլ հյուրեր: 
 Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Վարդանանց ասպետներ դպրոցի աշակերտները՝ տոնական տրամադրություն հաղորդելով հանդիսատեսին: Միջոցառմանը հաջորդեց Գայի արձանի հարակից տարածքում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսը, որտեղ նորնորքցի ստեղծագործողներ ներկայացնում էին իրենց կտավները: Վարչական շրջանի ղեկավարի հետ Նոր Նորքում կազմակերպված անկախության տոնի միջոցառումներին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եվ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը:

 video


Միջոցառումների ամփոփիչ ակկորդը Տիգրան Մեծ արձանի մոտ էր: 
Այստեղ ցուցադրական կատարումներով ելույթ ունեցան Նոր Նորքի մարզիկները, իսկ տոնի գեղարվեստական մասն ապահովեցին Նոր Նորք մշակույթի կենտրոնի սաները:  Զուգահեռ կազմակերպվել էր նաև անկախության թեմայով նկարչական և ձեռարվեստի մրցույթ: Աշխատանքները մեկը մյուսին գերազանցում էին երեխաների երևակայության անսահմանությամբ և գույների առատությամբ:
Անկախությունն իսկապես մեծագույն նվաճում է՝ ապրել և արարել խաղաղ երկրի տակ, սեփական հողում և ամենակարևորը ունենալ ազգային դիմագիծ ու լուսավոր ապագան քայլող սերունդ:
Նկարները՝ այստեղ

Տարեցների օրը Նոր Նորք վարչական շրջանում

  Հայոց արժեքային համակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների դերը մշտապես եղել է ամենաբարձր դիրքերում: Մեծի խոսքն ու խորհուրդը յուրաքանչյուր ժամանակաշրջանում ուղղորդել է մեզ, առաջնորդել ամենատարբեր իրավիճակներում:Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 1-ին տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ մշակութային ծրագիր: Տարբեր հասարակական կազմակերպությունների տարեց ներկայացուցիչներին ողջունեցին Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը: Ավագներին շնորհավորեց նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցիկ կյանք:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը ոչ միայն մշակութային գեղեցիկ ծրագիր էր կազմակերպել, այլև նախատեսել է անակնկալ նվերներ:
Ավագների անցած ուղին ճանապարհ է հարթում մեզանից յուրաքանչյուրի կյանքում, հիմք ստեղծում նորի կառուցման և հետագա զարգացման համար:
VIDEO

 Տարեցների միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների թվում ուշագրավ էր նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի այցելությունը Նոր Նորքի ամենատարեց բնակչին: Անսպասելի այցը ոգևորության և երախտագիտության զգացումով էր համակել 103-ամյա բնակչուհի Սիմիզար Մանուկյանին:
Ջերմ երկխոսության ընթացքում բնակչուհին հիշարժան դրվագներ պատմեց իր կյանքից` խոսքի ավարտին մեծի օրհնությամբ վարչական շրջանի ղեկավարին բարեմաղթելով անսպառ հաջողություններ:
Ավագների խորհուրդները տարիների քննությամբհաստատված ճշմարիտ պատգամներ են, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի նրանց հարուստ կենսափորձից և իմաստության հենքի վրա կառուցի իր հետագա գործունեությունը:
Նկարները՝ այստեղ և այստեղ




"Տորք անգեղ"-ը վերականգնված, լուսավորված և բարեկարգ շրջակայքով


«Շատ դարեր առաջ հին Հայաստանում  Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:  Տորքը չէր նման հասարակ մարդու,  Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.» Ղազարոս Աղայան
Հայերիս համար խորհրդանշական այս կերպարը պղնձակոփ աձանի տեսքով վեր է խոյանում Նոր Նորք վարչական շրջանում: Որոշ բարբարոսների կողմից արձանը խոշտանգվել էր՝ ամբողջովին հեռացվել էր ոտքը՝ պատմական այս հուշակոթողը մատնելով կործանման:
 Ընդամենը մի քանի ամսում արձանը ոչ միայն վերակենդանացավ, այլև լուսավորվեց և շրջապատվեց բարեկարգ տարածքով:
«Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ...» Մովսես Խորենացի, “Պատմութիւն Հայոց”, Գիրք Երկրորդ: 
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքը «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները պատրաստվում են Երևանի ծննդյան 2794-ամյա տարեդարձի տոնական արարողությանը:
«Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ տոնական հանդերձանք է հագնում նաև Նոր Նորք վարչական շրջանը: Այս շրջանակներում 3-րդ և 4-րդ զանգվածների լանջին տեղադրված խորհրդանշական "ԵՐԵՎԱՆ 2794" կոմպոզիցիան զարդարվեց բնական քարերով՝ համալրելով "քարե նազանք"-ով վարդագույն մայրաքաղաքի տոնական դիմապատկերը:
Էրեբունի-Երևան տոնակատարությանը ընդառաջ՝ ամենուր՝ Երևանի ցանկացած անկյունում զգալի է տոնական շունչը: Այս տրամադրությանը համահունչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի պատը զարդարեց "Իմ սրտի մայրաքաղաք" տոնի խորագիրը ամբողջացնող գեղեցիկ սիրտը:
Նկարները՝ այստեղ և այստեղ