ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ


Հունիսի 19-ին կայացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի բոլոր բաժինների պետերը և ենթակա ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև կենսապահովման ոլորտը սպասարկող պատասխանատու անձիք ներկայացրեցին ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրմուղ կոյուղու վթարների, ասֆալտապատման, փողոցների արտաքին լուսավորության, սանմաքրման ինչպես նաև բնակչության կենսապահովման տարբեր խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:
Բաժինների, ենթակա կազմակերպությունների և կոմունալ ծառայությունների առջև խնդիր դրվեց վարչական  շրջանի սանիտարական մաքրման և բարեկարգման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով զբոսայգիների, փողոցների և բակային տարածքների մաքրության, աղբարկղների տեղադրման, բարեկարգման ինչպես նաև լուսավորության հարցը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ   Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել տարածքների մաքրման և ներկման աշխատանքները

Կոմունալ բաժնին հանձնարարական տրվեց առավել ակտիվացնել Գայի պողոտայի, Թևոսյան փողոցի և քանդած կամրջի տարածքների բարեկարգման աշխատանքները, ուսումնասիրել և ձեռնարկել միջոցներ վերականգնելու 1-ին զանգված Լվովյան 21 շենքից դեպի 23 շենք տանող քանդած ճանապարահատվածը: Հանձնարարվեց նաև համատիրությունների հետ խիստ հսկողություն սահմանել տարբեր նպատակներով քանդված ասֆալտբետոնե ծածկերը որակյալ վերականգնելու ուղղությամբ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում և հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում նկատած բացթողումները՝ հանձնարարելով շտկել և կարգավորել առկա խնդիրները:
Կոմունալ բաժնի պետը զեկուցեց, որ  Նոր նորք վարչական շրջանում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մշտադալար թույաներին՝ հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ պետք է շարունակվի հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման ուղղությամբ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկվեն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:
Աշխատակազմին հանձնարարվեց նաև այգիներում և պուրակներում WI FI համակարգի տեղադրման վերաբերյալ  կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ առավել մարդաշատ վայրերը ինտերնետ կապով ապահովելու նպատակով:
Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց նաև հանդիպում կազմակերպել Նոր Նորքի տնտեսվարող սուբեկտների հետ՝ քննարկելու հարակից տարածքների սանմաքրման , բարեկարգման, կանաչապատման և լուսավորության  վերաբերյալ մի շարք հարցեր:
         Համատիրությունների ղեկավարների հետ ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել բակային տարածքները բարեկարգելու, զրուցարաններն ու ցանկապատերը ներկելու ինչպես նաև սանմաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու առումով:
Աշխատանքային հերթական խորհրդակցությունն ընթացավ ակտիվ քննարկումներով՝ միտված առաջիկայում կայանալիք տարաբնույթ ձեռնարկների շուրջ կոնկրետ քայլերի իրականացմանը:
 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ՀՀ ԵԿՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Հայրենիքի պաշտպանների՝ երկրապահ ազատամարտիկների վճռական կամքի շնորհիվ և արյան գնով հայ ժողովուրդը տեր դարձավ իր երազած երկրի, հերոսական Արցախ աշխարհի:
Հայրենիքի անձնուրաց զինվորների սխրանքները ոչ միայն տվյալ ժամանակի, այլև պատմության բարձր գնահատականին են արժանի: Նրանց կյանքն ու գործը արժևորելը, ինչպես նաև հերոսական ոգին նոր սերդին ժառանգաբար փոխանցելը ազգային նպատակ է, որի իրագործման շուրջ պետք է մշակվեն հստակ ռազմավարական ծրագրեր:
Այս առումով ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի աշխատանքները վերահսկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով բաժանմունք էին այցելել Միության վարչության անդամները և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը




Լինելով Երկրապահ կամավորականների միության անդամ և լավ գիտակցելով ոլորտում առկա խնդիրներն ու անելիքները՝ վարչական շրջանի ղեկավարը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանի, բաժանմունքի աշխատակիցների, ինչպես նաև վարչության անդամների  հետ համատեղ քննարկեցին տարաբնույթ հարցեր՝ կապված աշխատատեղերի ստեղծման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցային կապի ամրապնդման, ինչպես նաև ավանդական դարձած երկրապահ կամավորականների վարչության աշխատակազմի ուխտագնացությունը պատշաճ և նպատակային կազմակերպելու ուղղությամբ:
Կառույցի դերն ու քայլերն առավել կայունացելու շուրջ  մշակվեցին կոնկրետ ծրագրեր: Հանձնարարվեց ստեղծել կադրային բանկ՝ ըստ մասնագիտությունների, որպեսզի աշխատատեղերի խնդրի լուծումը լինի առավել իրատեսական հարթության վրա
Քննարկման ավարտից հետո Նոր Նորքի տարածային բաժանմունքի ղեկավար Արամ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը եղան նաև նոր կառուցվող թանգարանում, որն առաջիկայում կհամալրվի պատմական արժեքավոր նմուշներով և ուսուցողական նյութերով:
  ԵԿՄ անդամները իրենց զոհված ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ուղևորվեցին Նոր Նորքի Արծիվ հուշարձանի պուրակում գտնվող պանթեոնորտեղ ծաղիկներ դնելով ՝ խոնարհվեցին հայ երկրապահների շիրիմների առաջ:
Հավերժ խոնարհում Ձեզ, հայո՛ց երկրապահներ, որ անդին աշխարհից էլ անգամ արծվի անշեղ հայացքով օր ու գիշեր հսկում ու պահում եք մեր Հայաստան աշխարհը:














Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©