ԳԱՅԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ՁԻԱՐՁԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Պարզվում է, որ Նոր Նորքի բարձունքում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանն աշխարհում ամենամեծն է ու ամենաբարձրը` հենված 2 ոտքի վրա: Այդ մասին անգամ մասնագետները չեն խոսում, մինչդեռ այն բացառիկ աշխատանք է:
Գայի արձանը կշռում է 30 տոննա, պատվանդանի հետ միասին` ունի 12.5 մետր բարձրություն: Այս վիթխարի աշխատանքը հեղինակել է քանդակագործ Սուրեն Նազարյանը՝ 1974-75 թվականներին: Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ՝ Կիեւից: Նրանցից է Վիտալի Լիխովիդսկին, ով 37 տարի անց դարձյալ Հայաստանում է եւ առանձնակի ջերմությամբ է հիշում այդ տարիներն ու այդ աննախադեպ աշխատանքը: 
"Մոսկովյան ու լենինգրադյան ձուլման գործարանները հրաժարվել էին ձուլվել Երեւանում քանդակած հսկա ձիարձանը: Ես` իմ խմբով, ստանձնեցի այդ պատասխանատվությունը, ու մենք եկանք Երեւան: Երկու ընկերներն արդեն չկան, մեզ հետ չէ նաեւ արձանի քանդակագործը, բայց երազանքս էր` դարձյալ գալ Երեւան ու տեսնել Գայի արձանը",- ասաց Վիտալի Լիխովիդսկին։ 
Հաճախ ժամադրվելու համար միայն "Գայի արձան" ասելը բավարար է: Գայի արձանի տեղը գիտեն բոլորը, Գայի մասին` գրեթե ոչ ոք: Ռազմական ճանաչված գործիչ Հայկ Բժշկյանը, լինելով հայ կամավորական շարժման մեջ, մասնակցել է Էրզրումի, Մուշի կռիվներին: Իսկ Գայ մականունը, որը "հայ" բառի ռուսերեն տառադարձումն է, Հայկ Բժշկյանը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարինեին: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների եւ բարձր կարգապահության համար կոչվել է "Երկաթե դիվիզիա": Անհատի պաշտամունքի տարիներին, սակայն, մտավորականներին զուգահեռ` գլխատվում են նաեւ ռազմական այն գործիչները, ում շնորհիվ կայացել էր երկիրը: 1937-ին անհիմն բռնադատվում եւ մեկ տարի անց գնդակահարվում է նաեւ Գայը:
Տարիներ անց նրա հիշատակին կանգնեցվում է հուշարձան՝ Ուլյանովսկում, նաեւ՝ Երեւանում:  

"Բացումը 1978 թվականին էր, բայց դրանից առաջ` շուրջ կես տարի, արձանը ուկրաինական տեխնոլոգիայով ձուլել էինք: Այս տարիներին ես արձագանքների էի սպասում, որովհետեւ աշխարհում նման ձիարձան չկա, մինչդեռ դրա մասին ոչ միայն հայ ժողովուրդը չգիտի, այլեւ մասնագետներն են լռում",- ասաց ձուլող-վարպետ  Վիտալի Լիխովիդսկին։ 
Քանդակագործ Գագիկ Ղազարյանը խոստովանում է` բրոնզաձույլ այս հուշարձանի եզակիությունն իր համար էլ բացահայտում է. "Երեւանում, Հայաստանում դրված մեր քանդակների մասին որեւէ մենագրություն չկա, որտեղ բացահայտվի պարամետրերը, հեղինակը, որ թվականին, որտեղ է դրվել":
Ձիարձանը քանդակելու հնարավորությունը Սուրեն Նազարյանը մրցույթով էր շահել: Քանդակագործի այրին հիշում է` ինչպես թղթե գծանկարն իրականություն դարձավ: Այսօր արդեն հուշարձանի հարակից պուրակը Սուրեն Նազարյանի անունով է: 
Մի քանի օրից ուկրաինացի վարպետ-ձուլողը կվերադառնա Կիեւ` Երեւանում թողնելով իր համար այնքան հարազատ ու արժեքավոր այս աշխատանքը` երազելով, որ մի օր ժողովուրդն այն կգնահատի, իսկ աշխարհը` կճանաչի:
Նյութի հեղինակայն իրավունքները պատկանում են ՝ http://www.yerkirmedia.am

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՆՈՐ ՆՈՐՔ

Իշխող կուսակցության ղեկավարը ապրիլի 23-ին հանդիպել է Նոր Նորքի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը ասել է, որ ժամանակն է հավատալու և փոխելու այն, ինչ ուզում ենք և կարող ենք: Ըստ նրա՝ այս ընտրություններով կարող ենք ընդառաջ գնալ քաղաքական մշակույթի այն որակներին, որոնք վստահաբար իշխելու են վաղվա Հայաստանում: ՀՀԿ Նոր Նորքի ընտրատարածքը սատարում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել ֆարմանյանին:
-Ժամանակն է փոխել Հայաստանի քաղաքական կյանքի մթնոլորտը մայրաքաղաքի ամենամեծ և ամենաերիտասարդ համայնքում,- հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության առաջնորդը,-Նոր նորքում միախառնվել է հայ ժողովրդի մշակութային հատկությունն ու ժառանգությունը, միաժամանակ այս համայնքը ամենամիասնականն է և մշտապես դրական դեր է ունեցել Երևանի ամենատարբեր հիմնախնդիրների լուծման հարցում:

Հայաստանում դրական մթնոլորտ և համաձայնության քաղաքական մշակույթ հաստատելու հարցում հանրապետականը չունի այլընտրանք:
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ վերջին տարիներին հաջողվել է մեղմել քաղաքական պառակտվածությունը երկրում և գալիք ընտրությունները կառավարող կուսակցությունում դիտարկում են հենց այս համատեքստում:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունը շարունակելու է հավատարիմ մնալ վարած քաղաքականությանը՝ համագործակցության եզրեր փնտրելով և ներգրավվելով քաղաքական ամենատարբեր միավորների, որոնց համար առաջնայինը երկրի զարգացման նպատակն է:
Նոր Նորքում Սերժ Սարգսյանը խոսեց նաև տնտեսության զարգացման խնդիրներից՝ ընդգծելով, որ գործառուների համար առավելագույնս կպարզեցվի հարկային վարչարարությունը:
Հանրապետականը կուսակցության առաջնորդի խոսքով՝ միասնական կհաղթահարվեն բոլոր խոչընդոտները և կկառուցեն ավելի լավ Հայաստան:


Լրատվության աղբյուրը՝ Հ1 "Հայլուր" http://youtu.be/yt843h-__Js

ՆՈՐ ՆՈՐՔԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ապրիլի 16-ին Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը կազմակերպեց իր հերթական հաշվետու համաժողովը: Երկու տարին մեկ իրականացվող կոնֆերանսը յուրօրինակ հաշվետվություն է այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների և  տարաբնույթ միջոցառումների  վերաբերյալ: Այս տարի 12-րդ համագումարն անկացվեց Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում, որտեղ նախքան կոնֆերանսի մեկնարկը, մշակութային ողջույնով վետերաններին ներկայացան Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները: Պարային և երաժշտական կատարումներով գեղարվեստական խմբերը ոչ միայն հաճելի պահեր պարգևեցին ներկաներին, այլև ազգային, ժողովրդական մշակույթի ոգին տարածեցին դահլիճում:
Նոր Նորքի վետերաններին ողջունեց նաև վարչական շրջանի ղեկավար Մելքի Գասպարյանը՝ ազդարարելով հաշվետու կոնֆերանսի մեկնարկը:
Վետերանների խորհուրդը ոչ միայն ներկայացրեց վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը, այլև կազմակերպեց խորհրդի նախագահի ընտրություն: Քվերակության արդյունքների համաձայն Նոր Նորքի վետերանների խորհրդի նախագահ Նելլի Դադալյանը վերընտրվեց իր իսկ պաշտոնում:
 Վետերանների խորհրդի ամփոփիչ կոնֆերանսում ի մի բերվեցին նաև առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը:
























 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ԳՐՔԻ ՏՈՆԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ տպագրության 500-ամյա ժառանգության շնորհիվ Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը 2012 թվականին դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս հեղինակավոր տիտղոսը կրելը մեծ խորհուրդ ունի հայերիս կյանքում, քանի որ գրքի հանդեպ մեծ սեր և նվիրում ունեցող մեր ազգը այդ սիրով է դարեր անցել:
Այս առումով Երևանում օրեր շարունակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ապրիլի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում մշակութային միջոցառումների իսկական հրավառություն էր: Բոլոր դպրոցներում, մշակութային և գրական օջախներում գրքի տոնը առանձնակի հնչեղություն էր ստացել: ՈՒշագրավ էր հատկապես Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել ինչպես ստեղծագործող, այնպես էլ ընթերցասեր հանրությանը: Գրադարանի հյուրն էր նաև Արցախի ժողովրդական արտիստուհի, “Ոսկե ձայն” Կարինե Առուստամյանը, ով իր գեղեցիկ երաժշտական կատարմամբ ամբողջացրեց օրվա տոնական տրամադրությունը:


Նոր Նորքի գրադարանը հյուրընկալել էր ստեղծագործող և գիրք գրող իր բարեկամներին, ովքեր մանուկ սերնդին ներայացրեցին գրքի դերն ու նշանակությունը, խոսեցին վերջին շրջանում հրատարակված իրենց ստեղծագործությունների մասին:
Նոր Նորք վարչական շրջանում մեծ հնչեղություն ստացած գրքի տոնը առանձնահատուկ շուքով նշվեց նաև Տիգրան մեծ հրապարկում: Այստեղ տոնական ինքնատիպ ծրագրով էին ներկայանում Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը:  Գրքի տոնի առթիվ  բեմադրվել էր գեղեցիկ թատերական ներկայացում մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տոնական միջոցառումը ուղեկցվեց ոչ միայն գրքի մեծարմանը ուղղված պարային և երաժշտական կատարումներով այլև նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ թեման կրկին գիրքն էր մանուկների աչքերով:
Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնը երկար էր պատրաստվել գրքի տոնին, այստեղ երեխաները ոչ միայն գեղագիտական դաստիարակություն են ստանում, այլև հաղորդակցվում են ազգային մտավոր արժեքներին:
Գրքի տոնը Նոր Նորք վարչական շրջանում ազդարարվեց տարաբնույթ միջոցառումների մի շղթայով, որոնք դեռ շարունակական ընթացք կունենան:
Գիրքը մարդուն մղում է  կատարելության: Բանականության այս մշակը լույսի արահետներ է բացում կյանքի խառնարանում՝ հարստացնելով մեր հոգին և միտքը:
Հավետ փառք և խոնարհում քեզ, Նորին Մեծություն գիրք:

Նոր Նորքի կենտրոնական գրադարան









Նոր Նորքի մշակույթի կենտրոն



























Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ 14.04.2012թ

Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում դեռևս վաղ առավոտվանից Նոր Նորք վարչական շրջանում սկսվեցին մաքրման աշխատանքները:
Ուշագրավ էր օրվա կարգախոսը՝ ''Ամենականաչ վարչական շրջանը դարձնենք ամենամաքուրը'':
Նոր Նորքի բոլոր զանգվածներում և թաղամասերում  նախապես մշակված օրակարգի համաձայն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հատկացված տարածքներում ձեռնամուխ եղավ մաքրման և կանաչապատման աշխատանքին: Խնամքով տնկվեցին տարբեր դեկորատիվ և պտղատու ծառեր, որոնք ապագայում անշուշտ համալրելու են Նոր Նորքի կանաչ դիմապատկերը:
Աշխատանքային ակտիվ եռուզեռը համատարած բնույթ ուներ: Երևանի քաղքապետարանի բնապահպանության վարչության հատկացրած ծառերի տնկիները բաժանվեցին նաև Նոր Նորքի  բնակիչներին, որպեսզի նրանք ևս իրենց բակերում անհրաժեշտ ծառատունկ կատարեն: Շաբաթօրյակին ընդառաջ  բնակչությանը տրամադրվել էին անհրաժեշտ գործիքներ:
Ոգևորությունը մեծ էր՝ օրվա խորհրդին համահունչ:
Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված շաբաթօրյակում  ընդգրկված էին նաև համատիրությունները, որոնք համախմբելով բնակիչներին՝ աշխատանքային ակտիվ ընթացք ապահովեցին:
Ուշադրությամբ վերահսկվեցին նաև տարբեր տնտեսվարող սուբեկտներին պատկանող տարածքների շուրջ մաքրման և կանաչապատման աշխատանքները, քանի որ ըստ պայմանագրի նրանք պետք է բարեկարգեն և խնամեն իրենց շրջակա միջավայրը:
Երևանը բոլորիս տունն է, ուստի յուրաքանչյուրս  առավել քան սրտացավությամբ պետք է  մոտենանք քաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը:
Մաքուր պահենք մեր տունը, մեր վարչական շրջանը, համայն հայության հույսի ու լույսի մայրաքաղաք Երևանը:

 






























Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©

ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՎԵՐՆԵՐ "ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ" ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ


Քրիստոսի Հրաշափառ Հարության` Զատկի տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները այցելեցին “Առաքելություն Հայաստան” բարեգործական, հասարակական կազմակերպություն: Հերթական սպասված այցելությունը այս անգամ տոնական երանգ ուներ: Հյուրերը նախ շնորհավորեցին կազմակերպության բոլոր կին ներկայացուցիչներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ, այնուհետև Սուրբ Զատկի կապակցությամբ բոլորին մաղթեցին հավատ և հոգու տոկունություն:
Հրաշափառ Հարության տոնը հավուր պատշաճի դիմավորելու համար Նոր Նորք վարչական շրջանի կողմից “Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնվեցին Զատկական սեղանին անհրաժեշտ համապատասխան քանակի մթերքներ:
























 
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©